Միջազգային 

Վրաստանի ՆԳ նախարարը պաշտոնաթող Է եղել

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հունվարի 23-ին հրաժարական է տվել, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:


«Իմ որոշումը պայմանավորված Է նրանով, որ վերջին ժամանակներս մեղադրանքներ են հնչում այն մասին, որ ես իբր թաքցնում եմ Զուրաբ Վազագաշվիլիի սպանության մասնակիցներին: Չնայած այն բանին, որ այդ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում եւ թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը»,-ասված Է Չիկաիձեի հայտարարության մեջ, որը հրապարակված Է ՆԳ նախարարության կայքում:


Զուրաբ Վազագաշվիլիի գործը վերստին ակտուալ Է դարձել այն բանից հետո, երբ հունվարի 20-ին նրա հայրը՝ Յուրի Վազագաշվիլին, զոհվեց Շիդա Քարթլիի տարածաշրջանի Կասպիի շրջանի Կարապիլա գյուղի գերեզմանատանը: Նախնական տվյալներով՝ պայթանյութը  եղել Է Զուրաբ Վազագաշվիլիի շիրմին դրված ծաղկամանում եւ պայթել Է, երբ նրա հայրը փոխում Էր ծաղիկները:


Զուրաբ Վազագաշվիլին եւ Ալեքսանդր Խուբուլովն սպանվել Էին 2006 թվականի մայիսին Թբիլիսիի կենտրոնում այն անձանց ձերբակալման ոստիկանական գործողության ընթացքում, որոնց կասկածում Էին հանցավոր գործունեության մեջ:


ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանցախումբը պատրաստվում Էր ավազակային հարձակում կատարել Թբիլիսիի ընտանիքներից մեկի վրա: Գործողության ընթացքում զենք Էր կիրառվել: 2007 թվականի ապրիլի 20-ին նախնական հետաքննությունը դադարեցվել Էր այն բանի պատճառով, որ, ՆԳՆ-ի կարծիքով, «ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործների ձերբակալման ժամանակ լիազորությունների վերազանցում չի եղել»: Հետաքննությունը հաստատված Է համարել, որ Զուրաբ Վազագաշվիլին, Ալեքսանդր Խուբուլովը եւ Բոնդո Թոփուրիձեն զինված դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, ինչից հետո վերջիններս պատասխան կրակ են բացել:


Իրավապաշտպանները, ընդդիմադիր կուսակցությունները, Վրաստանի օմբուդսմենն այն ժամանակ կասկածի ենթարկեցին ոստիկանների գործողությունների օրինաչափությունը եւ քանիցս կոչ են արել իշխանություններին՝ վերաքննել գործը: 2012 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո գործի հետաքննությունը վերսկսվեց:

Նույն շարքից