Միջազգային 

Դոնի Ռոստովում պատարագ է մատուցվել ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում հունվարի 18-ին մատուցվել է պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ է կատարվել: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ են զետեղել` իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի է ունեցել մոմավառություն:

 

 

Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացել է հունվարի 19-ին: 

Նույն շարքից