Միջազգային 

Քրդերը բողոքել են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հանդիպմանն իրենց չհրավիրելու համար

Իրաքյան Քուրդիստանի նախագահը բողոքել է Լոնդոնում այս շաբաթ կայացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպմանն իրենց չհրավիրելու համար՝ ասելով, որ քուրդ մարտիկներն ավելի մեծ հարգանքի էին արժանի, հաղորդում է Reuters-ը:

 

Մասուդ Բարզանին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «հուսալքող է», որ ոչ մի քուրդ ներկայացուցիչ չի հրավիրվել հանդիպմանը, որտեղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ավելի մեծ ռազմական աջակցության կոչ է արել:

 

«Մենք բոլորից ավելի մեծ հարգանք էինք ակնկալում Քուրդիստանի ժողովրդի և նրա փեշմերգայի (զորամիավորում) նկատմամբ»,- ասել է Բարզանին:

Նույն շարքից