Միջազգային 

Սորոս. Եվրոպան վերածվել է վարկատուների ու վարկառուների միության

analitik.am

Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, Միլիարդատեր ու բորսային մագնատ Ջորջ Սորոսն Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակը միանգամայն հակառակ ուղղությամբ համեմատել է ԽՍՀՄ փլուզման հետ, երբ քանդվեց խորհրդային երկիրն, իսկ Եվրոպան միավորվեց:

Միլիարդատերի կարծիքով ներկայումս առաջացել է միանգամայն հակառակ իրավիճակը, քանի որ Եվրոպան վերածվել է վարկատուների ու վարկառուների միության, որտեղ վարկառուները դժվարությամբ են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները, վարկառուները թելադրում են այնպիսի պայմաններ, ինչի արդյունքում մի շարք երկրներ ամբողջությամբ ընկել են կախվածության մեջ:

Սորոսը կոչ է արել Եվրոպային Ուկրաինային անհապաղ ֆինասական օգնություն տրամադրել, նշելով որ Ուկրաինայի կորուստը ճակատագրական կլինի ԵՄ-ի համար:

 

Հիշեցնենք, որ Հունվարի կեսերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել էր Սորոսի հետ՝ քննարկելու Ուկրաինային առաջիկայում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հիմնախնդիրները:

Իսկ մինչ այդ Սորոսը կոչ էր արել Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնություն, ինչպես դա ժամանակին իրականացվել էր Եվրոպայի նկատմամբ՝  Մարշալի պլանի շրջանակներում:

 

 

 

 

Նույն շարքից