Միջազգային 

ԻՊ գրոհայինները Ալ-Հասակա պրովինցիայում իրականացրել են քրիստոնյաների հերթական սպանդը

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում ԻՊ գրոհայիններն իրականացրել են խաղաղ բնակչության հերթական սպանդը: Այս անգամ նրանց հարձակմանն են ենթարկվել հիմնականանում քրիսոնեաբնակ բնակավայրերն, որոնք գտնվում են Թել-Համիս շրջանում: Արդյունքում սպանվել  ու վիրավորվել են տասնյակ քրիստոնյաներ, այրվել եկեղեցիներ ու թալանի ենթարկվել նրանց գույքը:

Միաժանակ Ալ-Հասակա քաղաքում հարթվել են վերջին շրջանում քուրդ աշխարհազորայինների ու կառավարական զորամիավորումների միջեւ ծագած խնդիրները: Իրավիճակը հարթվել է ռազմական հրամանատարության ու ադմինիստրատիվ մարմինների ջանքերի շնորհիվ, որոնք կոչ են արել համախմբվել ու միասնաբար պայքարել ընդհանուր թշնամու դեմ:

 

Սիրիայի պաշտպանական բանակի հրամանատար, կորպուսային գեներալ Ջասեմ Ֆահեդ Ալ- Ֆրեյջը այցելել է հարավում ռազմական գործողություններ իրականացնող զինծառայողների դիրքերը, որտեղ հանդիպելով տեղի հրամանատարության հետ, ծանոթացել է իրավիճակին ու նոր հրահանգներ տվել: Շարունակվում են մարտերը Սուվեյդա պրովինցիայում, որտեղ հատուկ գործողությունների շնորհիվ գրոհայիններից ազատագրվել են Խալհալյա ռազմական օդանավայանի մոտ գտնվող  ստրատեգիական նշանակություն ունեցող մի շարք բարձրունքներ:

 

Շեյխ Միսկին ու Աթման քաղաքների շրջանում ծավալվող ռազմական գործողություններին ակտիվորեն ներգրավվել են սիրիական օդուժի ինքնաթիռները, որոնք ռմբակոծել են նաեւ գրոհայինների դիրքերը պրովինցիայի հյուսիսային ու հարավային հատվածներում:

 

Նույն շարքից