Միջազգային 

Ջեն Փսակի. Ռուսաստանը կրում է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման ողջ պատասխանտվությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով Դոնբասում հրադադարը խախտել են աշխարհազորայիններն, ուստի հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա:

Այդ մասին հայտնել է ԱՄն դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, նշելով, որ ԱՄՆ իշխանությունները մտահոգված են Ուկրաինայի արեւելքում հրադադարի խախտման ու ռազմական գործողությունների վերսկսման համար:

Նրա խոսքերով, հրադադարը խախտել են Ռուսաստանի կողմից հովհանավորվող Դոնբասի աշխարհազորայիններն, ինչը համարվում է մինսկյան համաձայնագրերի կոպիտ խախտում:

Փսակին պնդել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը մշտապես ձգտում է կարգավորել ու խաղաղություն հաստատել, այնինչ Ռուսաստանի օժանդակությամբ անջատողականները դեկտեմբերի սկզբից ավելի քան 9 հազար հարձակում են գործել կառավարական ուժերի նկատմամբ, որի արդյունքում 9 օրվա ընթացքում զոհվել է 262 մարդ:

Վերջում նա կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել անջատողականերին օժանդակելու քաղաքականությունից ու թույլ տալ Ուկրաինային վերականգնել միջազգային հանրության կողմից ճանաչված իր նախկին սահմանները:

 

 

 

 

 

Նույն շարքից