Միջազգային 

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը

analitik.am

Վրաստանի ԱԳՆ-ն չափազանց մտահոգված է Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագրի՝ Պետդումայի կողմից վավերացման առնչությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։


«Կրեմլի կողմից այդ գործողությունն իրենից ներկայացնում է քայլ դեպի Վրաստանի անքակտելի մասի բռնակցում, ինչով Ռուսաստանի Դաշնությունը խախտում է միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ 2008-ի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։


ԱԳՆ-ն նշում է, որ Աբխազիան, որպես Վրաստանի մաս, չի կարող իրենից ներկայացնել միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ։


Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել իրավական և քաղաքական գնահատական տալ Մոսկվայի գործողություններին և Ռուսաստանի վրա իրականացնել համապատասխան ճնշում։

Նույն շարքից