Տնտեսություն 

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատժամիջոցներից կտուժեն, սակայն Ռուսաստանն ավելի շատ կտուժի. քաղաքագետ

Եթե Ռուսաստանն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառի, վերջիններս, իհարկե, կտուժեն, բայց նրանցից առավել կտուժի հենց Ռուսաստանը: Analitik.am-ի հետ զրույցւմ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

Հիշեցնենք` ՌԴ կառավարությունը կիրառվելիք  պատժամիջոցների և համապատասխան առաջարկությունների փաթեթն արդեն ուղարկել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Ըստ այդմ, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները կարող են չսահմանափակվել ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից պարենի  ներկրմամբ, Ռուսաստանը կարող է արգելքը տարածել նաեւ արդյունաբերական ապրանքների վրա:

 

Քաղաքագետը հիշեցրեց, որ որքան էլ Ռուսաստանը գերտերություն համարվի, ակնհայտ է,  որ զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն չունի: «Հետևաբար, որքան էլ ՌԴ-ն ամերիկյան և եվրոպական արդյունաբերական արտադրանքի վրա արգելանք դնի, միայն ինքն է տուժելու: Մի երկիր, որը մինչև 85 տոկոսի գյուղատնտեսական ապրանքների ներկրում է իրականացնում, չի կարող շահած դուրս գալ փոխադարձ արգելանքների պայքարից: Եթե Եվրոպան կարող է իր արտադրանքն իրացնել այլ շուկաներում` մերժված լինելով Ռուսաստանից, ապա Ռուսաստանը գրեթե անկարող է սեփական շուկան ապահովել եվրոպական և ամերիկյան որակի այլընտրանքային ապրանքներով` որքան էլ հայացքն ուղղի Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նույն շարքից