Միջազգային 

Մեծ քաղաքները ամերիկյան տնտեսության աճի շարժիչն են. Օբամա

analitik.am

Ամերիկյան քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր նախագահության վերջին 2 տարիներին ինքը մտադիր է ամրապնդել համագործակցությունը քաղաքապետերի հետ՝ հայտնում է Associated Press-ը։

 

Օբամայի խոսքով՝ մեծ քաղաքները ամերիկյան տնտեսության աճի շարժիչն են։ Նախագահը նշել է, որ քաղաքներն ամենից արագ են արձագանքում կարևոր միտումներին, օրինակ՝ մի շարք քաղաքներոմ տեղի իշխանություններն անձամբ են բարձրացրել նվազագույն աշխատավարձը, մինչդեռ Կոնգրեսը մերժել է Օբամայի կոչը՝ բարձրացնելու այն դաշնային մակարդակով։

 

Ինչպես ընդգծել է նախագահը, քաղաքապետերը չեն կարող իրենց թույլ տալ աշխատանքի փոխարեն զբաղվել դատարկաբանությամբ։

Նույն շարքից