Միջազգային 

ԱՄՆ ԿՀՎ ազգային գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

analitik.am

ԱՄՆ ԿՀՎ ազգային գաղտնի ծառայության ղեկավարը որոշել է հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է The Daily Beast-ը: Վարչությունում արդեն հաստատել են տեղեկությունը:

 

Վարչության մամլո քարտուղար Դինա Բոյդի խոսքերով՝ աշխատակիցն «իր պաշտոնը լքելու մասին որոշում է ընդունել ԿՀՎ-ում երկարատև և աչքի ընկնող կարիերայից հետո»:

 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան ԿՀՎ աշխատանքում իր ներդրումների և մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա:

 

ԿՀՎ-ում չեն բարձրաձայնել հրաժարական տվողի անունը, սակայն ըստ պարբերականի՝ նա Ֆրենկ Արչիբալդն է: Վերջինս գլխավորել է ԿՀՎ ազգային գաղտնի ծառայությունը 2013-ին: Մինչ այդ նա ղեկավարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԿՀՎ աշխատանքը:

Նույն շարքից