Միջազգային 

Իր հայտարարությունով Դավութօղլուն կրկին շարունակում է ժխտողականությունը

analitik.am

Radikal պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի ճակատամարտի օր նշելու եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի սպանության հետ կապված հայերին ուղղված կոչին։ Պարբերականում նշվում է. «Եթե Դավութօղլուն ցանկանում է, որ Դինքի մահվան տարելիցին իր հրապարակած ուղերձը անկեղծ ընկալվի,չպետք է փորձի ստվերել ապրիլի 24-ը»։ Հոդվածագիր Ջենգիզ Չանդարն այնուհետ մեջբերում է հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուղերձից տողեր եւ շեշտում, որ իր հայտարարությունով Դավութօղլուն կրկին շարունակում է ժխտողականությունը, քանի որ իր տեքստում նշում է 1915-ի ցավերի մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարվում է, որ ապրիլի 24-ին Չանաքալեի ճակատարտի 100-ամյակ են նշելու։

 

 

«Դավութօղլուն Դինքի սպանության տարելիցի հետ կապված հայերին ուղղված  կոչում խոսում է «սկիզբ» դնելու մասին։ Լավ է, սակայն իրականում լավ կլինի, որ արդեն սկսենք առերեսումը պատմության հետ։ Եւ դրա համար առաջին պայմանը, ինչպես Դավութօղլուն կոչում նշեց. «մեր ցանկությունը բարեկամությունն ու խաղաղությունն է», պետք է հրաժարվել ժխտողականությունից եւ արեւելյան խորամանկությունից»,-ամփոփել է հոդվածագիրը:

Նույն շարքից