Միջազգային 

Հունաստանում այսօր լռության օր է

analitik.am

Հունաստանում այսօր լռության օր է։ Վաղը երկրում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հայտնում է TASS գործակալությունը։

 

Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիան, վերջին ամիսներին 3-6.5 տոկոս տարբերությամբ առաջ է անցել վարչապետ Անտոնիս Սամարասի՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից։

 

Ընդդիմության՝ իշխանության գալու մտավախությունները կապված են այն բանի հետ, որ կուսակցությունը խոստանում է չեղյալ հայտարարել տնտեսական կոշտ միջոցառումները, կիրառել բյուջեի հավասարակշռման սեփական ծրագիր։

Նույն շարքից