Միջազգային 

Գերմանիայի կառավարությունը քննարկում է Ապրիլի 24-ին Երևան այցելելու հարցը

analitik.am

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Երևանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:

 

1915 թվականի դեպքերը «ջարդեր ու տեղահանություն» որակող Գերմանիայի կառավարությունը նշել է. «Դաշնային կառավարությունն Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին տեղի ունեցած ջարդերի ու տեղահանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունն աչքի է անցկացնում»։

 

Միևնույն ժամանակ Դաշնային կառավարությունը նշել է, որ 1915թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռելու համար կյանքի կոչվող բոլոր նախաձեռնություններին ուրախությամբ են արձագանքում:

 

Ի պատասխան Գերմանիայի Ձախ կուսակցության հարցապնդման՝ Գերմանիայի կառավարությունը նշել է. «Ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»:

 

Նույն շարքից