Միջազգային 

ՄԱԿ-ը 100 մլն դոլար է հատկացրել Սիրիայում և ևս 11 երկրներում մարդասիրական օգնության համար

analitik.am

ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից տրամադրել է 100 մլն դոլար՝ Սիրիայում և ևս 11 երկրներում մարդասիրական գործողությունների ֆինանսավորման համար։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։


Ինչպես հայտարարել է մարդասիրական հարցերով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ նա ստիպված է եղել նման քայլի գնալ, քանի որ միջազգային դոնորներից բավարար միջոցներ չեն ստացվել կարիքավորներին օգնելու համար։

 

Գումարի մեծ մասը՝ մոտ 77.5 մլն դոլար, կուղղվի այն երկրներին, որոնք տուժել են սիրիական ճգնաժամից՝ Լիբանան (18 մլն դոլար), Հորդանան և Թուրքիա (9-ական մլն դոլար), Իրաք (8 մլն) և Եգիպտոս (3.5 մլն)։ 30 մլն դոլար կուղղվի Սիրիա։

 

14 մլն դոլար կհատկացվի Մեծ աֆրիկյան լճերի տարածաշրջանում մարդասիրական գործողություններին (Կոնգո, Բուրունդի, Ռուանդա)։ 3 մլն կստանան ՄԱԿ-ի գործընկերները Կոլումբիայում, իսկ Հյուսիսային Կորեայի և Ջիբուտիի բնակչությանն օգնելու համար կհատկացվի 2 և 3 մլն դոլար՝ համապատասխանաբար։

Նույն շարքից