Միջազգային 

Փերինչեքը՝ Գերմանիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների մասին

analitik.am

Թուրքիայում հայտնի հայատյաց Դողու Փերինչեքը CNN TÜRK-ի «360 աստիճան» հաղորդման եթերում, խոսելով հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կայանալիք դատական լսումների մասին՝ անդրադարձել է նաև երեկ Գերմանիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։

 

Փերինչեքը, ով միայն վերջերս է Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից երկիրը լքելու թույլտվություն ստացել, հայտարարել է. «Թուրքիան փոխեց Եվրոպայի կլիման։ Օրինակ՝ Գերմանիայի խորհրդարանում կայացած նիստում ի պատասխան «ձախակողմյանների» պնդուների՝ Գերմանիայի կառավարությունը հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը, որը չափազանց կարևոր է Թուրքիայի համար։ Նրանք հայտարարեցին, որ «ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը Թուրքիայի ու Հայաստանի հարցն է», իսկ ինչ վերաբերում է որոշ երկրներում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներին, ապա դա անընդունելի է։ Ահա սա էր կառավարության պատասխանը։

 

Երեկ Գերմանիայի խորհրդարանում 1915 թվականի դեպքերը «ջարդեր ու տեղահանություն» որակող Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում թուրքական ու հայկական կողմերի երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին, կարևորում է երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակությունը, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ «ջարդերի ու տեղահանությունների» բացահայտումը միայն Թուրքիայի ու Հայաստանի հարցն է։

Նույն շարքից