Միջազգային 

ԻՊ գրոհայինները փորձել են հատել լիբանանա-սիրիական սահմանը

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, լիբանանա-սիրիական սահմանի ողջ երկյանքով աննախադեպ կերպով աշխուժացել են ԻՊ գրոհայինների հարձակումները: Լիբանանի սահմանաային շրջաններց Սիրիա ներթափանցած գրոհայինները Հոմս պրովինցիայում  հարձակում են ձեռնարկել սիրիական զինուժի հենակետերի ուղղությամբ: Սիրիական սահմանը հատելու փորձեր են գրանցվել Վադի Հալեդ, Ջիբ Ասալի Վարդ շրջաններց: Սիրիական կառավարական ուժերը, հրետանու ու օդուժի օժանդակությամբ հաջողվել է հակառակորդին ետ մղել ելման դիրքերը:

 

Լիբանանի տարածքում ահաբեկիչներին հաջողվել է առժամանակ զավթել սահմանային ուղեկալը, սակայն լիբանանյան ուժերը համալրում ստանալուց հետո հետո են գրավել հենակետը: Մարտերը այս շրջանում դեռ շարունակվում են:

Միաժամանակ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել Ջոբարում, Զաբադանիում, Արեւելյան Գութում տեղակայված գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

Իրենց հերթին ահաբեկիչները հրթիռային ու ականանետային հարված են հասցրել Դամասկոսի արվարձանների բնակելի թաղամասերին, փոխարենը պնդելով, որ իրենց նպատակը կառավարական օբյեկտներն են եղել:

Գեներալ Ջեշ Ալ—Իսլամը հայտարարություն է տարածել, որ բոլոր մահմեդականները պետք է պահպանեն անվտանգության միջոցները, քանի որ նա մտադիր է ծանր հրետանու ու հրթիռային համակարգերի միջոցով աննախադեպ հրետակոծության ենթարկել Դամասկոսը:

Նույն շարքից