Միջազգային 

Բողոքի ակցիաներ Հնդկաստանում՝Օբամայի առաջիկա այցելության դեմ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հնդկաստանի մայրաքաղաք  Նյու-Դելիում ձախ կուսակցությունների կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել հունվարի 25-27-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հնդկաստան կատարվելիք այցելության դեմ:

Բողոքի ակցիան իրականացվում է 18-րդ դարում կառուցված Ջանթար-Մանթար աստղադիտարաին մոտակայքում: Ակցիային մասնակցում են Հնդկաստանի շուրջ 6 քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ երիտասարդական միությունն ու կոմունիստական կուսակցության անդամները:

Օբաման Հնդկաստան է ժամանելու հունվարի 25-ին ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպելու նպատակով: Այցի շրջանկներում նախատեսվում են հանդիպումներ նաեւ Հնդկաստանի նախագահի ու քաղաքական գործիչների հետ, որից հետո երկու երկրների նախագահներն ելույթ կունենան երկրի պետական ռադիոյով:

Օբամայի այցը համընկնում է Հնդկաստանի անկախության հռչակման տարելիցի հետ, այդ իսկ պատճառով ակցիայի կազմակերպիչները չեն ցանկանում  նշանակալից այդ օրը Օբամային տեսնել իրենց երկրում:

Նրանք պնդում են, որ սրբազան այդ օրը Հնդկաստան է ժամանում մի անձ, ով ջանք չի խնայում ժողովուրդների ստրկացման  գործընթացում, ով պատասխանատու է Լիբիայում, Սիրիայում թափվող անմեղ արյան համար:

 

Նույն շարքից