Միջազգային 

Պորոշենկոն Սաուդյան Արաբիայից շտապ վերադառնում է Ուկրաինա

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Անվտանգության խորհրդի հատուկ նիստ գումարելու համար շտապ կարգով վերադառնում է Ուկրաինա:

Անվտանգության նիստում կննարրկվելու են վերջին օրվա իրադարձություններն ու Մարիուպոլի գնդակոծության հարցերը:

Պորոշենկոն հայտարարել է, որ միջազգային կոալիցիան պետք է օժանդակի Ուկրաինային ահաբեկիչների գործողություններին արժանի հակահարված տալու համար:

Այդ մասին նա Էր-Ռիադից խոսել է Մեծ տերությունների ղեկավարների հետ, իսկ այնուհետեւ որոշել է շտապ վերադառնալ Կիեւ:

Հիշեցնենք, որ այսօր Մարիուպոլ քաղաքում իրականացված հրետակոծության հետեւանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ: Ուկրաինական ուժայիններն ու Դոնեցկի աշխարհազորայինները հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով:

 

 

Նույն շարքից