Միջազգային 

Նիգերիայում ապստամբների հարձակումների հետեւանքով զոհվել է 15 մարդ

analitik.am

 

Նիգերիայի հյուսիսարեւելյան Բորնո նահանգի գյուղերից մեկի վրա «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայինների կողմից իրագործած հարձակման արդյունքում զոհվել է 15 մարդ։

Ահաբեկիչները հարձակվել են նահանգի վարչական կենտրոն Մայդիգուրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Կամբարի գյուղի վրա։ Նրանք սպանել են 15 մարդու, կրակի մատնել ողջ գյուղը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով AFP գործակալությանը։

Հունվարի սկզբին ԶԼՄ-ները հաղորդել էին Չադին սահմանակից Բաղա քաղաքում «Բոկո Հարամ» խմբակցության կողմից շուրջ երկու հազար մարդու սպանության մասին։ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը դեռեւս մեկ տարի առաջ գրոհայինների հարձակումների եւ ահաբեկչության մեծ հավանականության առկայության պատճառով հայտնել էր երկրի մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը պայքարում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում իսլամական խալիֆայության ստեղծելու և շարիաթի նորմեր հաստատելու համար։ Խմբավորումն այդ նպատակով հաճախ դիմում է ահաբեկչական գործողությունների։

 

Նույն շարքից