Միջազգային 

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել օժանդակությունը Դոնբասին

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել քաղաքական, ռազմական ու ֆինանսական օգնությունը Դոնբասի աշխարհազորայիններին, ինչպես նաեւ դադարեցնել Ուկրաինայի իրավիճակի ապակայունացումն ու հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին:

Նրա խոսքերով այդ պարտավորություններն իրենցում ներառում են կրակի անհապաղ դադարեցում ու բնակչության անվտանգության ապահովում:

 

Նա նշել է, որ ալյանսը արդեն երկար ժամանակ նկատում է ռուսական ուժերի կուտակումներ արեւելյան Ուկրաինայում, ինչպես նաեւ ռուսական ծանր տեխնիկայի ծավալների աճ աշխարհազորայինների վերահսկողության ներքո գտնվող տերիտորյաներում:

Իչ հերթին ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ավելացրել է, որ աշխարհազորայինները վերադասավորում են իրենց ուժերը Մարիուպոլի ուղղությամբ նոր հարձակման համար:

 

 

 

 

 

 

Նույն շարքից