Միջազգային 

Դենիս Պուշլին. Պորոշենկոյի ցինիզմը չունի սահմաններ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը կասկածում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մինսկյան համաձայնագրերին հավատարիմ մնալու պնդումներին:

Այդ մասին հայտնել է մինսկյան բանակցություններում Դոնեցկի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշլինը, նշելով որ Պորոշենկոյի ցինիզմը չունի սահմաններ, քանի որ մինսկյան համաձայնությունները Դոնեցկի համար փրկության հույս էին, իսկ Պորոշենկոյի համար պատերազմը վերսկսելուց առաջ ուժերի վերադասավորման միջոց:

Նա քննադատության է ենթարկոլ ԱՄՆ ու ԵՄ երկրների ղեկավրությանը Կիեւի գործողություններում օժանդակելու համար, նշելով որ ամերկյան  ղեկավարները Վաշինգտոնում բիզնեսով են զբաղված, այն դեպքում, երբ Դոնբասում սպանում են խաղաղ բնակչությանը:

Վերջում նա ավելացրել է, որ բոլորին հայտնի է այն իրողությունը, որ Պորոշենկոն անձամբ է տվել Դոնեցկի օդանավակայանը գրավելու հրամանն, իսկ այդ պարագայում աշխարհազորայինների մնում էր միայն համարժեք պատասխան տալ օկուպանտներին:

 

Նույն շարքից