Միջազգային 

Ուկրաինական բանակը ոչնչացրել է սեփական գումարտակը

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ուկրաինական զինված ուժերը Մարիուպոլում հրետակողծել են սեփական գումարտակը:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով որ ուկրաինական ուժայինները 18-րդ գումարտակը շփոթելով աշխարհազորայինների զինված ուժերի հետ, ռմբակոծության են ենթարկել սեփական զրահամեքենաների շարասյունը, ինչի արդյունքում սպանվել ու վիրավորվել է 115 ուկրաինացի զինվոր, ոչնչացվել 1 բեռնատար ավտոմեքենա ու զրահամեքենա:

 

Բասուրինը ավելացրել է, որ սխալ նշանառության արդյունքում ուկրաինական հրթիռը ընկել է Մարիուպոլի Արեւելյան կոչվող թաղամասի բնակելի տարածքում, ինչի հետեւանքով սպանվել է 10 խաղաղ բնակիչ: Նա նշել է, որ հրթիռակոծությունն իրականացվել է քաղաքի արեւմտյան ծայրամասում գտնվող Բերդինսկի թաղամասից, որտեղ քաղաքի օդանավակայանի շրջակայքում կենտրոնացված է ուկրաինական զինված ուժերի խոշոր զորամիավորում, ինչպես նաեւ՝ ծանր հրետանային համակարգեր:

 

Նույն շարքից