Միջազգային 

Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստել

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել բարձր մակարդակով աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ խնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Ուորլիքի հավաստմամբ` հիմնախնդրի կարգավորման ճանապարհը հնարավոր է գտնել միայն բանակցային ճանապարհով: «Շուտով մենք հանդիպումներ կունենանք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, մենք աշխատում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման շուրջ»,- ասել է ԱՄՆ համանախագահը: Նա հույս է հայտնել, որ Ալիևն ու Սարգսյանը կպահեն Փարիզում տված խոստումները հակամարտության կարգավորման վերաբերյալ:

 

Անդրադառանալով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին առկա միջադեպերի և զոհերի խնդրին` Ուորլիքը նշել է, որ իրենք տեղյակ են այդ միջադեպերից, որոնք, նրա խոսքերով, միայն ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և հանգեցնում են բռնության ավելի շատ դեպքերի:

Նույն շարքից