Միջազգային 

ԵԽԽՎ նիստում առաջարկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների գծով զեկուցող նշանակել

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր սկսված ձմեռային նստաշրջանում առաջարկվել է օրակարգ մտցնել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գծով ինստիտուտը վերստեղծելու անհրաժեշտության մասին հարց:


Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի մշտական ներկայացուցչության անդամները:


Նրանց խոսքով` մի շարք եվրոպացի պատգամավորներ, մասնավորապես սոցիալիստների խմբակցության նախագահ Անդրեաս Գրոսը, պնդել են, որ անհրաժեշտ է արդիականացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը: Նիստում ունեցած ելույթում Ա. Գրոսը բարձրացրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գծով զեկուցողի ինստիտուտը վերստեղծելը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին հարցը:


ԵԽԽՎ-ում ելույթ ունեցողները հայտարարել են, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել Բաքվի իշխանություններին:


Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կան, որոնցից 41-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»:


Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

Նույն շարքից