Անն Բրասերը հունվարի 26-ին երկրորդ ժամկետով վերընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խոսնակ: Նրա թեկնածությունը միակն Է եղել. որեւԷ այլ խորհրդարանականի թեկնածություն չի առաջադրվել:
Վեհաժողովում Բրասերն աշխատանքն սկսել Է 1993 թվականին: «Լիբերալների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խումբը ԵԽԽՎ-ում նա գլխավորել Է 2009 թվականից: 2012 թվականի ամռանը Բրասերը պատրաստել Էր Թունիսում ժողովրդավարական իշխանափոխության մասին բանաձեւը, որը հավանության Էր արժանացել Վեհաժողովի կողմից:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի Է՝ մեկ տարով միանգամյա երկարացման հնարավորությամբ: Այսպիսով՝ 2016 թվականի հունվարին Վեհաժողովում կընտրվի նոր նախագահ: