Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Ուոլթերը նստաշրջանի բացմանը (որը տևելու է հունվարի 26-30-ը) հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների վերացման դեմ, հաղորդում է «Известия»-ն:
«ԵԽԽՎ կանոնների համապատասխան՝ այդ առաջարկը պետք է ստանա առնվազն 8 երկրից վեհաժողովի 30 անդամի աջակցությունը: Շատ շնորհակալություն, բողոքն աջակցություն ստացավ: Այժմ այդ հարցը փոխանցվում է ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հարցերով հանձնաժողովին, որը կներկայացնի իր զեկույցը 24 ժամվա ընթացքում»,- հայտարարել է նստաշրջանի նիստի վարողը:
Դրանից հետո ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ Ռուսաստանում լրագրողների սպանության համար մեղադրվող Նադեժդա Սավչենկոյին շնորհել է ԵԽԽՎ պատգամավորի լիազորություններ, ինչն անձեռնմխելիություն է շնորհում իրավապահ մարմինների հետապնդումներից:
Ավելի վաղ ԵԽԽՎ ղեկավար Ան Բրասերը դիմել էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին՝ խնդրելով ազատ արձակել Սավչենկոյին, ում դատելու են ՌԴ-ում: