Միջազգային 

Հայաստանում կլինեն ԱՄՆ-ի նախագահը կամ Գերմանիայի կանցլերը

analitik.am

 

Թուրք հոդվածագիր Սեդաթ Լաչիները Internet Haber կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու Թուրքիայի դիրքորոշմանը: Նա չի բացառել, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, անակնկալ այցով Հայաստանում կլինեն ԱՄՆ-ի նախագահը կամ Գերմանիայի կանցլերը:

 

Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար.

 

«Հայերը 100-ամյակի համար շատ են աշխատել. ֆիլմեր են նկարահանվել, ցույցեր են պատրաստվել: Այդ ամենի համար նրանք Ապրիլի 24-ին են սպասում:

 

Ամենամեծ պատրաստությունը, սակայն, Հայաստանում՝ Ցեղասպանության հուշարձանի մոտ կայանալիք միջոցառումների համար է:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապն Ապրիլի 24-ին լինելու են Հայաստանում:

 

Նրանցից բացի՝ շատ նախագահների, վարչապետների ու նախարարների մասնակցություն է ակնկալվում…

 

Օրվա անակնկալը կարող է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությունը լինել… ո՞վ գիտի:

 

Թուրքիան էլ է կենտրոնացել Ապրիլի 24-ի վրա: Այս տարի պետությունը ոչ միայն մարտի 18-ին, այլև ապրիլի 24-25-ին Չանաքքալեի ճակատամարտին մեծ կարևորություն է տալու:

 

Անկարան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու ողջ աշխարհի առաջնորդներին Չանաքքալե է հրավիրել…

 

Կարծես թե նպատակը խաղաղության ուղերձ հղելն է: Սակայն բոլորն էլ գիտեն, որ իրական նպատակը Ցեղասպանության պնդումներին հակադարձելն է:

 

Կարծես թե վատ միտք չէ, սակայն դա անելու համար արդեն բավական ուշ է...»։

Նույն շարքից