Ուկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրության ռեժիմ սահմանել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ինչպես նաեւ բարձր պատրաստության ռեժիմ մտցնել ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել Է վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության օրենսգրքին համապատասխան, նախարարների կաբինետը որոշում Է ընդունել պետական մակարդակով արտակարգ դրություն սահմանելու մասին: Կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրության ռեժիմ մտցնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքներում: Կառավարությունը նաեւ որոշում Է ընդունել բարձր պատրաստության ռեժիմ սահմանել պետության ամբողջ տարածքում: Այս որոշումների ընդունման նպատակը իշխանության բոլոր մարմինների գործունեության լիակատար կոորդինացումն Է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: