Միջազգային 

Վիզայի նոր կանոնները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստան ժամանող զբոսաշրջային հոսքի վրա

Այսօրվանից օտարերկրացիների համար ավելի դժվար կլինի Ռուսաստան մուտք գործելը, այժմ նրանք պարտավոր են վիզա ստանալու համար նշել գտնվելու ենթադրյալ երթուղին, գրում է «Независимая газета»-ն:

 

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, նման կանոններ են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների համար նոր հարցաթերթիկում: Ընդ որում՝ այն պարտավոր են լրացնել բոլոր օտարերկրացիները՝ անկախ վիզայի գործողության կատեգորիայից, ժամկետից և տեսակից:

 

Երթուղում հարկավոր է նշել բոլոր բնակավայրերը, որոնք օտարերկրացին պատրաստվում է այցելել Ռուսաստանի տարածքում:

 

Բացի այդ՝ Դաշնային միգրացիոն ծառայությունը պարտադիր կարգով պահանջում է միգրացիոն գրանցման հասցեն, հրավիրող և ընդունող կողմի մասին տեղեկություններ: Մասնագետները նախազգուշացնում են, որ վիզայի նոր կանոնները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստան ժամանող զբոսաշրջային հոսքի վրա:

Նույն շարքից