Վարշավայում բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, վիրավորվել է հինգ մարդ: Այդ մասին TVN24 հեռուստաալիքը տեղեկացել է հրշեջ ծառայությունից, գրում է gazeta.ru-ն:
«Պայթյունը տեղի է ունեցել վեցհարկանի բնակելի տան առաջին հարկում»,- նշել են ծառայությունում:
Տան բնակիչները տարհանվել են:
Նշվում է, որ հզոր պայթյունը վնասել է նաև շենքի մոտակայքում գտնվող ուղևորատար ավտոբուսը: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: