Միջազգային 

Ուկրաինական ուժայինների պնդումներով աշխարազորայիններն օգտագործում են գաղտնի զինատեսակներ

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ»  պորտալը, Լուգանսկի շրջանի Բախմուտովյան ավտոխճուղում տեղակայված հենակետի ուկրաինացի զինծառայողները հավաստիացրել են, որ աշխարհազորայինները 29-րդ հենակետում նոր զինատեսակի օգնությամբ այրում են իրենց զրահատեխնիկան:

 

Նրանց պնդմամբ, իրավիճակը պահակակետում գնալով սրվում է, քանի որ զինվորների դեմ օգտագործվում է անհայտ արտադրությամբ զենք,, որից արձակած արկերն իրենց հզորությամբ մի քանի անգամ գերազանցում են Գրադ կայանի ռումբերին, բացի այդ տանկերից ռմբակոծությունն իրականացվում է 120 միլիմետրանոց ռումբերի միջոցով:

Տվյալների համաձայն, աշխարհազորայինները նպատակադրվել են առաջիկայում ճեղքել հակառակորդի պաշտպանությունը Սեվերսկի Դոնեցկ կամրջի ուղղությամբ՝ այդպիսով շրջափակման ենթարկելով ուկրաինական զորամիավորումները:

Բացի այդ երկրորդ ծուղակը նախատեսվում է իրագործել Դեբելցովո բնակավայրի շրջանում, որից հետո, շրջանցելով Վոլնովախը, օղակի մեջ առնել Մարիուպոլը:

 

Նույն շարքից