Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Միացյան նահանգները մտահոգված են բանակը վերազինելու Ռուսաստանի ծրագրերից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Երեք տարի առաջ մեր ռազմական արտադրության նկատմամբ կային բազում կասկածներ ու հեգնանքներ, ու բոլորը կարծում էին, որ մենք լավագույն դեպքում կարող ենք միայն կաթսաներ արտադրել, սակայն, այժմ նույնիսկ Միացյալ նահանգներն են անհանգստացած մեր ռազմական պոտենցիալի աճից, ծրագրերից, որոնք իրագործվում են արագությամբ»-, ասել է նա:
Փոխվարչապետը նշել է, որ միայն 2014թ.-ին Ռուսաստանն արտադրել է 170 ինքնաթիռներ, որոնց միայն 42-ն են քաղաքացիական, 289 ուղղաթիռ, 87 տարբեր տեսակի նավեր ու 5 սուզանավ, որոնցից 2-ը վաճառվել է Վիետնամին:
«Տիեզերք ենք ուղարկվել 80 տիեզերական սարքավորում, իրականացվել է 52 տիեզերական թռիչք ու տասնյակ բալիստիկ հրթիռների փորձարկումներ, արտադրվել տարբեր տեսակի հրետանային համակարգեր ու զինատեսակներ»: Վերջում նա ավելացրել է, որ հրթիռաշինության բնագավառում կատարվող աշխատանքները վկայում են, որ ամերիկյան հակահրթիռային համակարգը անկարող է դիմակայել Ռուսաստանի ստրատեգիական նշանակություն ունեցող հրթիռային պոտենցիալին: