Միջազգային 

Ուկրաինական բանակում սպառվում են հրետանային զինամթերքները

analitik.am

 

Ինչպես հայտնում է ուկրաինական «Ֆոկուս» շաբաթաթերթը, Դոնբասում ռազմական գործողությունների ձգձգման պարագայում, ուկրաինական բանակում կզգացվի հրետանային արկերի ու ռումբերի սղություն:

Հեղինակը նշում է, որ Ուկրաինան հրետանային զինամթերք չի արտադրում:

Ուկրաինական բանակի թիվը ներկայումս ավելի մեծ է, այն ավելի լավ է զինված, քան 2014թ.ի օգոստոսին, երբ կորցվել էր զինվորական տեխնիկայի 60-80 տոկոսը, սակայն կայուն վիճակը կարող է ամեն պահ խախտվել, քանի որ երկրի ռազմական ռեսուրսներն անսահման չեն:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը հիմնականում օգտագործում են խորհրդային տարիներին ստեղծված զենքերը, սակայն ժամանակն աշխատում է ոչ Ուկրաինայի օգտնին, քանի որ երկիրն, ի տարբերություն Ռուսաստանի չունի զինամթերքի սեփական արտադրություն, ուստի որոշակի պայմաններում Ուկրաինա դիմում է միջազգային օժանդակությանը, քանի որ խորհրդային ռազմամթերքը բավականին շատ է, սակայն, ոչ անսահման:

Նույն շարքից