Միջազգային 

Ջեն Փսակի. Մարիուպոլը ռմբակոծում են աշարհազորայինները

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU  գործակալությունը, ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Մարիուպոլի ռմբակոծության ողջ պատասխանատվությունն ընկնում է աշխարհազորայինների վրա:

«Միանալով մեր եվրոպական գործընկերներին՝ մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից հովանավորվող Դոնբասի աշխարհազորայինների կողմից իրականացվող Մարիուպոլի հրետակոծություններն, քաղաք, որը գտնվում է շփման գծից 25 կմ հեռավորության վրա եւ որի դեմ օգտագործվում  է «Գրադ»  կայաններ ու ժամանակակից այլ զինատեսակներ»- ասել է նա:

 

Միաժամանակ աշխարհազորայինները հրետակոծության ողջ պատասխանատվությունը գցում են ուկրաինական ուժայինների վրա, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, որ այս ամենը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար պատրվակ որոնելու արեւմուտքի կողմից իրականացվող պրովոկացիոն հերթական քայլն է:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից