Միջազգային 

Դոնբասի համար նախատեսված ՌԴ հումանիտար օգնությամբ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզ

Դոնեցկի և Լուգանսկի համար նախատեսված ՌԴ մարդասիրական բեռներով ավտոշարասյունն այսօր առավոտյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող փրկարար կենտրոնից շարժվել է դեպի Ռոստովի մարզ, տեղեկացնում է Интерфакс-ը:

 

«Հումանիտար բեռով բեռնված մեքենաների ղեկին վարորդ-փրկարարներ են, որոնք ավելի վաղ ևս օգնություն են տարել Դոնբաս՝ անգամ եղանակային դժվարագույն պայմաններում»,-ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը:

 

Ճանապարհին շարասյունը կանգ է առնելու Վորոնեժում, ինչից հետո գնալու է Ռոստովի մարզ, որտեղ են հասնելու նաև այլ շրջաններից ուղարկված բեռները:

 

«Ռոստովի մարզում ձևավորվելու է հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը, որը Դոնբաս է հասցնելու սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ և դեղորայք»,-հաղորդել են ՌԴ ԱԻՆ-ից:

 

Անցյալ տարվա օգոստոսից ի վեր Դոնեցկ ու Լուգանսկ է հասցվել 14.8 հազար տոննա հումանիտար օգնություն՝ հիմնականում սնունդ, դեղորայք, շինանյութ և առաջին անհրաժեշտության իրեր:

Նույն շարքից