Միջազգային 

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ կվարի երկրի միջուկային ծրագրի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի իր պաշտոնակիցների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարի անվտանգության հարցերին նվիրված 51-րդ Մյունխենյան խորհրդաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 6-8-ը, հաղորդում Է  ԻՌՆԱ գործակալությունը:


Նրա տվյալներով՝ փետրվարի 8-ին կայանալիք բանավեճերին կարող Է միանալ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ինչպես նշում Է գործակալությունը, Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հրավիրված Է Մյունխեն:


Սպասվում Է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության մոտավորապես 60 նախարարներ: Նրանց թվում են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:


Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համաժողովի գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը եւ ահաբեկչության դեմ մղվող պայքարը:

Նույն շարքից