Միջազգային 

Բելառուսում ցանկանում են հրաժարվել ռուսաց լեզվից

analitik.am

Բելառուսում որոշել են, որ բավական է իրենց երեխաներին սովորեցնեն այլ պետության լեզվով։ Դպրոցներում ռուսերենով դասավանդելուց հրաժարվելու մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Միխայիլ Ժուրավկովը, գրում է Обозреватель-ը։

 

Նախարարի կարծիքով՝ Բելառուսում վաղուց է հասունացել բելառուս երեխաների ուսուցման համար այլ պետության լեզուն կիրառելու խնդիրը։ Նա նշել է, որ ապառուսականացման գործընթացը կանցկացվի աստիճանաբար։

 

Սկիզբը կլինի երեխաներին մայրենի լեզվով 2 առարկայի՝ Բելառուսի պատմության և աշխարհագրության ուսուցանումը։ Ժուրավկովը նշել է, որ առարկաների ուսուցանումը մայրենի լեզվով կօգնի դպրոցականներին սիրել այդ լեզուն և ցանկություն կառաջացնի մյուս առարկաները նույնպես այդ լեզվով սովորել։

Նույն շարքից