Միջազգային 

Ղազախստանն իր տարածքն է առաջարկել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

analitik.am

Ղազախստանը պատրաստ է մայրաքաղաք Աստանան որպես տարածք տրամադրել Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված հակամարտության շուրջ բանակցությունների համար, գրում է gazeta.ru-ն:

 

Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով ԱՊՀ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Երգալի Բուլեգենովին:

 

«Այս հարցը չի հանվել օրակարգից և մնում է արդիական, ընդ որում՝ Ղազախստանի նախագահն արդեն քննարկել է այս հարցը Նորմանդյան խմբի հետ (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա)»,- ասել է Բուլեգենովը:

 

Ավելի վաղ, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները լրջորեն մտահոգված են Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված իրավիճակով:

Նույն շարքից