Միջազգային 

Սիրիայում կատարվածի համար Էրդողանն անձամբ է պատասխանատու. Բաշար ալ Ասադ

analitik.am

«ԻՇԻՊ-ին աջակցելու համար Էրդողանն անձամբ է պատասխանատու»,-այդ մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ամերիկյան Foreign Affairs-ի հետ զրույցում.տեղեկացնում է BBCTurk-ը:  


Ասադն իր զրույցում կոչ է արել ԱՄՆ-ին՝ ճնշել Թուրքիային:   «Այս հարցը միայն ռազմական առումով առավել ակտիվ լինելու մեջ չի կայանում, քանի որ սա միայն ռազմական չէ: Սա քաղաքական հարց է: Եթե չլինի Թուրքիայի օժանդակությունը, ահաբեկիչներին հաղթելու հարցում խնդիր չունենք: Նրանք Թուրքիայի տարածքով աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից և Քաթարից»,-ասել է Ասադը: 

Նույն շարքից