Միջազգային 

Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարարին

analitik.am

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունվարի 26-ին նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։


«Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են խաղաղություն և կայունություն բերելումեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանվրա, մեծապես ողջունելի են և խրախուսում եմ մեզ առաջ շարժվել մեր ընտրածուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարականպետությունում», - նշված է նամակում։


ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ` 2011թ. և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ` 2012թ., նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը, և հրավիրել է իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։

Նույն շարքից