Միջազգային 

Իսրայելական օդուժը հրթիռակոծել է սիրիական ռազմական օբյեկտները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում այսօր պայթել է երեք ռումբ, որոնք ինչպես հավաստիացնում է իսրայելական կողմը, արձակվել են սիրիական հրետանու կողմից: Դեպքը տեղի է ունեցել Ջեբալ Շեյխում տեղակայված իսրայելական սահմանապահ ուղեկալի շրջանում: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դրան ի պատասխան Իսրայելի ավիացիան հրթիռակոծման է ենթարկել սիրիական ռազմական օբյեկտները՝ հայտարարելով, որ սիրիական հրետանու հարվածները չէին կարող պատահականության արդյունք լինել:

 

Հատկանշական է, որ իսրայելական օդուժի աշխուժացումը համընկել է Գոլանի բարձունքներին սահմանակից շրջաններում վերջին օրերին ռազմակական գործողությունների վերսկսման հետ, որտեղ կառավարական ուժերը ռազմական գործողություններ են ծավալում այսպես կոչված ընդդիմադիր գրոհային խմբավորումների դեմ:

 

 

 

 

Նույն շարքից