Միջազգային 

Օբամա. ԱՄՆ-ը ցանկանում է Հնդկաստանին տեսնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հանձնաժողովում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ը հանդես է գալիս Հնդկաստանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հանձնաժողովում ընդգրկվելու օգտին:

 

Այդ մասին Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նշելով որ եթե Հնդկաստանն ու ԱՄՆ-ը համաշխարհային արենայում ցանկանում են դառնալ գործընկերներ, ապա պետք է անեն ավելին:

Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հնդկաստանին օժանդակել երկրի գլոբալ տաքացման ասպարեզում ու ավելացրել, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատման գործընթացին, ուստի Միացյալ նահանգները կարող են դառնալ Հնդկաստանի հիմնական գործընկերը:

 

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ Օբաման հանդես էր եկել 2010թ-ին Հնդկաստան կատարած այցի ժամանակ:

Իր ելույթից անմիջապես հետո Օբաման Նյու-Դելիից ուղեւորվել է Սաուդյան Արաբիա:

 

 

Նույն շարքից