Միջազգային 

Էդուարդ Բասուրին. Ուկրաինական զինուժը նոր հարձակում է ձեռնարկել

analitik.am

Ինչպես հաղորդում է«Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նախօրեին հաստատված դադարից հետո, այսօր ուկրաինական զինուժն, ուժերի վերադասավորությունից հետո, վերսկսել է ակտիվ հարձակողական գործողությունները:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով որ հակառակորդը փորձել է հետ վերադարձնել Կրասնիյ Պարտիզան բնակավայրի իր նախկին հենակետերը, սակայն աշխարհազորայիններին հաջողվել է կասեցնել նրանց՝ մարտերի ընթացքում վնասազերծելով հակառակորդի 3 տանկն ու մեկ զրահամեքենան՝ անձնակազմի հետ միասին, որից հետո ուկրաինացի զինվորները նահանջել են:

 

«Հակառակորդը փորձել է ճեղքել աշխարհազորայինների դիրքերը նաեւ Տրոյիցկի ուղղությամբ, սակայն աշխարհազորայիններին հաջողվել է նրանց կասեցնել Միրոնովի մատույցներում, արդյունքում ուկրաինական զինուժը կորցրել է 2 տանկ ու մեկ զրահամեքենա:

Ինչ վերաբերվում է Մարիուպոլի ռազմաճակատին, ապա այստեղ ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթացել: Ուկրաինական ուժայինների ընդհանուր կորուստները կազմել են 5 տանկ, 2 զրահամեքենա, զոհվել ու վիրավորվել է 40 զինծառայող, իսկ հինգ գերյալները ներկայումս հարցաքննվում են իրավավապահների կողմից»-հաղորդել է Բասուրինը:

 

Նույն շարքից