Միջազգային 

ԱՄՆ-ը արգելել է Իսրայելին ուղղաթիռներ վաճառել Նիգերիային

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ կառավարությունը արգելել է Իսրայելին սպառազինություն ու զենք վաճառել Նիգերիային: Մասնավորապես ամերկյան արգելանքի տակ են հայտնվել Իսրաելական զինված ուժերից դեռ 2013թ.-ին  դուրս գրված AH-1 Cobra ուղղաթիռները: Ավելի վաղ Թել-Ավիվն ու Աբուջան բանակցություններ էին վարում ուղղաթիռների առաքման վերաբերյալ:

ԱՄՆ-ի արգելանքի առիթ է հանդիսացել Նիգերիայում տիրող անկայուն վիճակը, մասնավորապես իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման կողմից վերջին շրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:

 

Տվյալների համաձայն, Իսրայելը ներկայումս ունի շուրջ 37 AH-1 Cobra տեսակի ուղղաթիռներ: Բացի այդ, Նիգերիայի կառավարությունը ցանկություն էր հայտնել Իսրայելից ձեռք բերել անօդաչու սարքեր: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների արդյունքները՝ հայտարարելով, որ զենքի առաքման մասին տեղեկություններ նախարարությունն երբեք չի հաղորդում:

 

 

 

Նույն շարքից