Միջազգային 

Նարիշկին. Ուկրաինական կողմը որդեգրել է ոչ ադեկվատ դիրքորոշում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ զառանցանք է համարում ուկրաինական Գերագույն Ռադայի՝ Ռուսաստանին ագրեսոր երկիր ճանաչելու կոչերը: «Խելացի մարդիկ զառանցանքին երբեք ուշադրություն չեն դարձնում, ուկրաինական կողմը որդեգրել է ոչ ադեկվատ դիրքորոշում »,- ասել է նա: Նարիշկինը նաեւ նշել է, որ ցավոք, այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, իրավական շրջանակից ու բանականության սահմաններից դուրս է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանության էր արժանացրել նախագիծը, որի համաձայն, Ռուսաստանն ագրեսոր երկիր է ճանաչվում: Բացի այդ, Ռադան Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչել:

 

 

Նույն շարքից