Միջազգային 

ԵՄ-ն Վրաստանին տրամադրել է տրանշ

analitik.am

Եվրահանձնաժողովը Վրաստանին  տրամադրել է 13 մլն եվրո՝   երկրի մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշի տեսքով:

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ընդհանուր առմամբ, 2013թ.-ի օգոստոսին հաստատված որոշմամբ՝ Վրաստանին 46 մլն եվրո էր հատկացվելու, որպես երկրի մակրոտնտեսական ծրագրերին օգնություն:

 

ԵՄ Վրաստանի գրասենյակը տեղեկացրել է, որ այդ տրանշը ներառում է նաև 10 մլն եվրո որպես վարկ:

 

Երկրորդ տրանշը՝ 23 մլն եվրոյի չափով, որից 10 մլն եվրոն` գրանտի, իսկ 13 մլն եվրոն վարկի տեսքով, նախատեսվում է տրամադրել 2015 թվականի կեսերին:

Նույն շարքից