Միջազգային 

ԻՊ-ի զինյալները Իրաքում 30 խաղաղ բնակչի են առևանգել

analitik.am

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները 30 խաղաղ բնակչի են պատանդ վերցրել. տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Զինյալները հարձակվել են քաղաքացիների վրա՝ կասկածելով, որ նրանք կապեր ունեն քուրդ փեշմերգաների հետ:

 

Առևանգումը տեղի է ունեցել Ալ-Ռաշիդիա շրջանում: Հարձակվողները պատանդներին տարել են անհայտ ուղղությամբ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր,  որ քրդական զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքը, որն ավելի վաղ գտնվում էր ԻՊ-ի ձեռքում:

 

Նույն շարքից