Միջազգային 

Նեթանյահուն անընդունելի է համարել Իրանի հետ միջազգային հանրության պատրաստվող գործարքը

analitik.am

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարել Իրանի հետ միջազգային հանրության պատրաստվող գործարքը՝ նախազգուշացնելով, որ այն «այաթոլաների ռեժիմին» հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում ունենալ ատոմային ռումբ և ամբողջ Մերձավոր Արևելքում կտա միջուկային սպառազինության մրցավազքի մեկնարկ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

 

Բանակցությունների գլխավոր քննադատներից մեկը խոստացել է «վճռական» մարտ մղել Իրանի հետ ապագա համաձայնագրի դեմ: Արտասահմանյան դեսպանների առջև ելույթի ժամանակ Նեթանյահուն, որը երբեք չի բացառել ռազմական ուժի կիրառումը, հայտարարել է «հրեա ժողովրդի իրավունքի մասին՝ ցանկացած սպառնալիքից իրեն պաշտպանելու» մասին, և պատրաստակամություն է հայտնել «ամեն ինչ անել՝ հրեաների անվտանգության ապահովման և նրանց միասնական պետության համար»:

 

Նրա խոսքերով՝ Իրանի հնարավորությունները՝ ատոմային ռումբի համար արտադրելու հարստացված ուրան, անձեռնմխելի կմնան: «Այդպիսի համաձայնագիրը հրահրում է միջուկային մրցավազք տարածաշրջանում և Մերձավոր Արևելքը կվերածի վառոդի տակառի: Իսրայելի համար դա ուղղակի անընդունելի է: Մենք կդիմակայենք և կդիմակայենք վճռականորեն»,- ասել է վարչապետը:

Նույն շարքից