Միջազգային 

Օբաման և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը։


«Օբաման և Մերկելը պայմանավորվել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ անջատողականներին աջակցելու և խաղաղ համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու համար»,- հայտարարել են Սպիտակ տանը՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակի աճի կապակցությամբ։


Կողմերը համաձայնել են նաև, որ անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ հանուն նրա տնտեսության կայունացման և բարեփոխումների անցկացման, որոնք հիմք կդնեն վերադառնալու աճի և բարգավաճման։


Վաղը կկայանա ԵՄ արտգործնախարարների հանդիպում, որի ժամանակ կքննարկվի ԵՄ արձագանքի հարցը ճգնաժամի սրման դեմ։


Առաջիկա հանդիպման ժամանակ եվրոպացի դիվանագետները կքննարկեն Ռուսաստանին վճարումների միջազգային SWIFT համակարգից հեռացնելու հնարավորությունը։


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հասնելու մտադրության մասին հայտարարել են նաև Վաշինգտոնում։

Նույն շարքից