Միջազգային 

ՆԱՏՕ-ն պետք է հրամանատարական կետեր ծավալի.Նուլանդ

analitik.am

ZN.UA-ն հայտնում է,որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կարծում է,որ ՆԱՏՕ-ն պետք է հրամանատարական կետեր ծավալի ու արագ արձագանքման ուժեր ստեղծի եվրոպական 6 երկրում.  «Մենք պետք է հնարավորինս արագ հրամանատարական ու վերահսկման կենտրոններ ստեղծենք վեց երկրում, որոնք գտնվում են առաջնագծում»:


Նուլանդը չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է փոխադարձ պարտավորություններ ստանձնեն, որ դաշինքի բոլոր անդամները պետք է իրենց ներդրումն ունենան արագ արձագանքման նոր ուժերի ստեղծման մեջ, որոնք կարող են արագորեն պատասխանել խնդրահարույց կետերում ծագող մարտահրավերներին:

Նույն շարքից